Անդրանիկ Քոչարյանը սխալ է մեկնաբանում կանոնակարգ օրենքը. Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը լիագումար նիստում քննարկելու իրավական հիմքեր չկան։ Ըստ Սիմոնյանի՝ այս հարցում ԱԺ կանոնակարգ օրենքը հստակ կարգավորում է տալիս։
«Խոսքը ոչ թե զեկույցը հրապարակելու կամ չհրապարակելու, այլ դրա հրապարակման ձևաչափի մասին է։ Այնուամենայնիվ, զեկույցը հրապարակվելու է, չի կարող չհրապարակվել։ Այլ հարց է, թե ինչ ֆորմատով։ Եթե նույնիսկ այն ներառվեր ԱԺ լիագումար նիստի օրակարգում, միևնույն է, քննարկումը կկազմակերպվեր փակ ձևաչափով», – նշել է Սիմոնյանը։
ԱԺ նախագահը նաև անդրադարձել է քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարություններին՝ նշելով, որ վերջինս սխալ է մեկնաբանում ԱԺ կանոնակարգ օրենքը։
«Ես հարգանքով եմ մոտենում պարոն Քոչարյանին, բայց այս հարցում պարզաբանում ստանալու համար հարցում եմ իրականացրել և ստացել երեք նույնական պատասխան։ Հետևաբար՝ խնդիրը մեկնաբանության դաշտում է», – նշել է Սիմոնյանը։
Ամփոփելով՝ ԱԺ նախագահը շեշտել է, որ որևէ հակասություն կամ վեճ Անդրանիկ Քոչարյանի հետ չկա, առկա է միայն իրավական մեկնաբանության տարբերություն։
Meganews.am