Հոկտեմբերի 4–5-ը կանցկացվի Երևանի մարաթոն 2025-ը

Երևանի  քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 4-5-ը կանցկացվի Երևանի մարաթոն 2025-ը: Մասնակցել կարող են թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները: 

«1 կմ մանկական վազք - 7–12 տարեկանների համար (3 տարեկանից փոքրիկները՝ ծնողների հետ միասին)

5 կմ - 13+ տարեկանների համար

12 կմ - 16+ տարեկանների համար

21.1 կմ և 42.2 կմ - 18+ տարեկանների համար

Ծրագիր

Հոկտեմբերի 4 - 1 կմ (երեխաների) և 5 կմ վազք (մեկնարկ/ավարտ՝ Հրազդանի կիրճում)

Հոկտեմբերի 5 - հիմնական վազքերը՝ 42.2 կմ, 21.1 կմ և 12 կմ (մեկնարկ/ավարտ՝ Շահումյանի հրապարակում)

Սպասում ենք բոլորիդ՝ միասին վազելու:

Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ www.armeniamarathon.org»:

Այս թեմայով
am