Ցավով տեղեկացա հայրենասեր հայ Վալոդյա Գրիգորյանի անժամանակ մահվան մասին

Դավիթ Համբարձումյանը գրում է. «Ցավով տեղեկացա իմ գործընկեր, հայրենասեր հայ, սիրված համայնքապետ և պարզապես լավ ընկեր Վալոդյա Գրիգորյանի անժամանակ մահվան մասին:

Ցավակցություններս Վալոդյայի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և համախոհներին»:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

Այս թեմայով
am