Մահացել է Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմի գլխավոր դերակատարուհին

Մահացել է Կլաուդիա Կարդինալեն Ֆրանսիայում, որտեղ նա ապրել է իր կյանքի վերջին տարիներին՝ «շրջապատված իր երեխաներով», - ասել է նրա գործակալը։ Դերասանուհին 87 տարեկան էր: Նա «կինոյի ոսկե տարիների իտալացի մեծ աստղերից էր»:
Կարդինալեն ծնվել և մեծացել է Թունիսում իտալացի ներգաղթյալների ընտանիքում։ Նրա մայրենի լեզուն ֆրանսերենն էր։ 1958 թվականին Կարդինալեն իր կինոդեբյուտը կատարեց Մարիո Մոնիչելիի «Սովորական անծանոթներ» ֆիլմում՝ էպիզոդիկ դերով։ Դերասանուհին արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ երեք «Արծաթե ժապավենի», «Ոսկե առյուծի» (Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակը), «Ոսկե արջի» (Բեռլինի կինոփառատոն) Ռուսաստանի «Ոսկե արծիվ» մրցանակի (համաշխարհային կինոյին մատուցած ծառայությունների համար), Հանրապետության արժանիքների շքանշանի և Պատվո լեգեոնի շքանշանի։ Կարդինալեն նաեւ համահեղինակել է երկու գիրք:
2000 թվականի մարտից նա ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան էր կանանց իրավունքների համար: