Սպորտային պարերի մրցաշարերը նոր թափ են ստանում



Ամբողջ ամառ պարողներն ու պարուհիները անխոնջ պարապում են՝ պատրաստվելով հերթական առաջնություններին։ Այս եռանդուն մրցաշրջանը բացառություն չէ նաև Հայաստանի բազմակի չեմպիոնների, միջազգային բազմաթիվ մրցույթների ֆինալիստների, Համահայկական խաղերի չեմպիոններ և փոխչեմպիոններ Արարատ Վարդանյանի և Մարիամ Փափազյանի համար։
Նրանց նոր մրցաշարային ուղին սկսվելու է Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ հոկտեմբերի 26-ին կանցկացվի աշխարհի բաց առաջնությունը, և մեր սիրելի զույգը նույնպես հրավիրված է այդ բարձրակարգ միջոցառմանը։
Այնուհետև՝ դեկտեմբերին, Արարատն ու Մարիամը կմեկնեն Միացյալ Արաբական Էմիրություններ, որտեղ Աբու Դաբիում կանցկացվի ևս մեկ կարևոր միջազգային մրցաշար։
2026 թվականին արդեն նախատեսվում է մասնակցություն աշխարհի ամենահեղինակավոր և ամենամասշտաբային պարային մրցույթին՝ “Blackpool Dance Festival”-ին, որը տեղի է ունենալու Անգլիայի Միացյալ Թագավորությունում։
Մենք ողջ սրտով մաղթում ենք Արարատ Վարդանյանին և Մարիամ Փափազյանին անսահման հաջողություններ, վստահ քայլեր և միայն հաղթանակներ՝ պարի հիասքանչ ու վեհ աշխարհի բեմում։
Լրագրող՝ Հասմիկ Բլեյան
22.09.25