ԱԱ. մրցագորգ դուրս կգան 60, 72 և 97 կգ քաշային ըմբիշները, այդ թվում՝ Արթուր Ալեքսանյանը

Սեպտեմբերի 19-ին ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մրցագորգ դուրս կգան 60, 72 և 97 կգ քաշային ըմբիշները:

 

Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից:

 

60 կգ Հրաչյա Պողոսյանը պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ կմրցի Ուկրաինացի Կուզկոյի հետ:

 

72 կգ Գոռ Խաչատրյանը՝ Հոնդուրասի ներկայացուցիչ Լուիս Ռոչեսի հետ:

 

97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից: Նրա մրցակիցը կլինի Չեբի (Թուրքիա)-Վանգ (Չինաստան) զույգի հաղթողը:

 

Գոտեմարտերը կմեկնարկեն 12:30-ին (Երևանի ժամանակով):

Այս թեմայով
am