Փորձելու եմ հետ բերել Հենրիխ Մխիթարյանին. Եղիշե Մելիքյան

Հենրիխ Մխիթարյանի հետ հաճախ շփվում ենք, այսօր էլ եմ խոսել:

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը: «Չեմ կարող ասել` ինչ ենք խոսել, բայց հույսով եմ խոսում: Ես անպայման պետք է մեկնեմ Իտալիա ու նստեմ-խոսեմ նրա հետ»,- ասաց Մելիքյանը:

Մելիքյանի խոսքով` չգիտի Մխիթարյանի կարծիքը հավաքականում նորից խաղալու վերաբերյալ: «Ուզում եմ դեմ առ դեմ խոսեմ. անպայման փորձելու եմ»,- եզրափակեց Եղիշե Մելիքյանը:

Հիշեցնենք` երեկ Հայաստանի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Իռլանդիայի հավաքականին:

Այս թեմայով
am