Ոստիկանական համազգեստը ազատ վաճառքի է, ինչո՞ւ․ Մանավազյանը՝ ՆԳ փոխնախարարին

Արդյո՞ք ոստիկանական համազգեստը ենթակա է ազատ վաճառքի: ԱԺ նիստում նման հարց ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանին ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը՝ ընդգծելով, որ հասարակությանը հուզող հարց է տալիս:

«Երբեմն որոշ գործողություններ են տեղի ունեցել հենց ոստիկանական հագուստով քաղաքացիների կողմից և այդ հարցը բազմիցս բարձրաձայնվել է: Եթե իսկապես թույլատրվում է ազատ վաճառք՝ ինչո՞ւ»,- հարցրեց պատգամավորը:

ՆԳ փոխնախարարն ասաց՝ այո, ոստիկանության ծառայողական համազգեստը ազատ վաճառքի է:

«Որպես իրավախախտում է դիտարկվում տվյալ համազգեստն օգտագործելով որևէ իրավախախտում, մասնավորապես հանցագործություն կատարելու համար: Բայց կոնկրետ համազգետսն ունի ազատ վաճառք, քանի որ ոստիկանության ծառայողին հնարավորություն է տրվում այն գնել մաշվածության պարագայում, երբ որ ժամկետից շուտ վնասվում է այն»:

Այս թեմայով
am