Ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը լարված է, ՀԱՊԿ-ը պետք է արյդունավետ գործի ռազմի դաշտում․ Սեդյուկով
ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովն դիմել է ՀԱՊԿ զորավարժությունների մասնակիցներին․
«Շատ խորհրդանշական է, որ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տարում բելառուսական հողում, որն ընդունեց ֆաշիստական զավթիչների առաջին հարվածը, նացիզմիհաղթողների ժառանգները ուս ուսիկանգնած են այսօր։
Այսօր ստեղծված ռազմաքաղաքականիրավիճակը բնութագրվում էԿազմակերպության պատասխանատվության գոտում որպես առավել լարված։ Հաշվիառնելով իրավիճակի զարգացման դինամիկան, կազմակերպության գործունեության մեջ ամենակարևոր առաջնահերթությունը համատեղ վերապատրաստման միջոցառումների որակյալ անցկացումն է։
Հատուկ ուշադրություն ենք դարձնում հրամանատարության կառավարման և ներդաշնակեցման կազմակերպման հարցերի գործնական մշակմանը, հատուկ ռազմական գործողության փորձին, ինչպես նաև անօդաչու թռչող ավիացիայի և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների կիրառմանը: Մենք պարզապես պարտավոր ենք հաշվի առնել ժամանակակից զինված հակամարտությունների փորձը, օգտագործել լավագույնը և ամենաարդյունավետը ռազմի դաշտում»,- նշել է նա։