Արձակուրդ է, Աննա Հակոբյանը մեր ֆոտոարխիվներն է վերանայում. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի կինը շարունակում է հիշել իրենց անցյալը։
Նա պարբերաբար համացանցում իրենց նախկին ժամանակներից նկարներ է դնում, հին տան լուսանկարներն է հրապարակում։
Այսօր էլ շարունակել է նույն քայլերն անել, ինչը մեկնաբանել է նաև Փաշինյանը։
«Արձակուրդ է և Աննա Հակոբյանը մեր ֆոտոարխիվներն է վերանայում։ Շարունակելի է լինելու ոնց որ»,- գրել է Փաշինյանը։
Երբ կինը շարունակել է հիշել անցյալը, Փաշինյանը կրկին գրել է. «Ասում էի չէ՞ շարունակական է լինելու։ Էլի է շարունակական լինելու»։