Ալի Խամենեին կոչով դիմել է իր ժողովրդին

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կոչով դիմել է իր ժողովրդին.

 

«Իրանի վսեմ ժողովուրդ, Սիոնիստական ռեժիմն այսօր առավոտյան իր կեղտոտ և արյունոտ ձեռքը երկարեց մեր սիրելի երկրի դեմ նոր հանցագործությամբ՝ ավելի քան երբևէ բացահայտելով իր չար էությունը և թիրախ դարձնելով բնակելի կենտրոնները։

 

Ռեժիմը պետք է սպասի խիստ պատժի։ ԻԻՀ Զինված ուժերի հզոր ձեռքը, Աստծո կամքով, նրան հանգիստ չի տալու։

 

Թշնամու հարձակումների հետևանքով մի շարք հրամանատարներ և գիտնականներ նահատակվել են։ Նրանց փոխարինողներն ու գործընկերները, անհապաղ անցել են իրենց պարտականությունների կատարմանը։

 

Սիոնիստական ռեժիմը այս հանցագործությամբ իր համար պատրաստեց դառը և ցավալի ճակատագիր, որը հաստատ կստանա»:

 

Հիշեցնենք՝ Իսրայելի բանակը գիշերը հարվածել է Իրանին։ Հարվածի հետևանքով մահացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին:

Այս թեմայով
am