Երկու շաբաթ առաջ պարեկների կողմից բռնության ենթարկված վարորդը տուժող է ճանաչվել

Երկու շաբաթ առաջ պարեկների կողմից բռնության ենթարկված վարորդը տուժող է ճանաչվել։
Այս մասին փոխանցեցին ՀՀ ՔԿ-ից
«Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով: 1 անձ ճանաչվել է տուժող»,- ասաց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը: