Վստահ հաղթանակներից հետո Մալխաս Ամոյանը դուրս է եկել ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ

Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը դուրս է եկել եզրափակիչ փուլ:

Ամոյանը 1/8 եզրափակչում 9:0 հաշվով առավելության է հասել Լեհաստանի ներկայացուցիչ Մատեուշ Բեռնատեկի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 7։2 հաշվով հաղթել է Մոլդովայի ներկայացուցիչ Ալեքսանդր Սոլովեյին: Կիսաեզրափակչում Մալխաս Ամոյանը մրցել է Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշ Հայկ Մնացականյանի հետ և 5:1 հաշվով հաղթանակ տարել:

Այս թեմայով
am