Իրանի պաշտոնյաները չեն հաստատում երկրի օդային տարածքի փակման մասին տեղեկատվությունը
Իրանը որոշել է փակել իր օդային տարածքը և բանակը մարտական պատրաստության վիճակի բերել։
Այս մասին հայտնում է Mehr-ը։
Ըստ տեղեկությունների՝ համապատասխան որոշումներն ընդունվել են ԱՄՆ սպառնալիքների և տարածաշրջանում ինչպես իսրայելական, այնպես էլ ամերիկյան ուժերի ակտիվացման կապակցությամբ։
Միաժամանակ, Իրանի պաշտոնյաները չեն հաստատում երկրի օդային տարածքի փակման մասին տեղեկատվությունը։ Flightradar-ի տվյալները ցույց են տալիս նաև օդի նորմալ ակտիվությունը՝ բացառելով փակման հնարավորությունը։