Ինչո՞ւ է Ժյուլ Կունդեն մնացել պահեստայինների նստարանին
«Բարսելոնայի» աջ պաշտպան Ժյուլ Կունդեն «Ռայո Վալյեկանոյի» դեմ Լա լիգայի հերթական տուրի հանդիպմանը պահեստայինների թվում է մնացել գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի նախախաղային զրույցից ուշանալու համար, հաղորդում է Barca Universal-ը:
«Կունդեն պահեստայինների թվում է մնացել ներքին որոշմամբ»,- ասել է Հանսի Ֆլիկը:
Ֆրանսիացի պաշտպանի փոխարեն մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել Էկտոր Ֆորտը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա» – «Ռայո Վալյեկանո» հանդիպումը ավարտվել է կատալոնացիների հաղթանակով՝ 1-0 հաշվով: