Զինվորական համազգեստով հայոց հզոր պաշտպանները․ նորակոչիկները պատմել են բանակում առաջին օրերի մասին

«Առավոտյան արթնանում ենք 6.30, հետո․․․»․ «հետո»-ն արդեն բանակի մասին է՝ սկզբից մինչև վերջ։ Նորակոչիկները բանակում իրենց առաջին օրերի մասին են պատմել ՊՆ-ի ներկայացրած տեսանյութում։ Դժվարություններ, ասում են՝ եղել են, բայց դրանց մասին արդեն անցյալով են խոսում՝ անցել-գնացել են։
Զինվորներից ամեն մեկը բանակի հետ կապված իր նպատակներն ու տեսլականներն ունի, որոնց մասին պատմում է տեսախցիկի առաջ զինվորական համազգեստը հագին՝ որպես հայոց հզոր պաշտպան, ում էկրանին տեսնելու է մայրը, հայրը, գուցե նաև սիրած աղջիկը․․․