Աբխազիայի նախագահը հրաժարական է տվել
|
Աբխազիայի՝ այսպես կոչված նախագահ Ասլան Բժանիան հրաժարական է տվել։ Այս մասին ասվում է մամուլի ծառայության հրապարակած հայտարարության մեջ։ Հանգստյան օրերին նա խոստացել էր հրաժարական տալ, եթե ընդդիմությունն ազատի խորհրդարանի շենքը։ Միաժամանակ Բժանիան ցուցարարների առջև պայման է դրել՝ եթե նրանք այսօր չազատեն նաև կառավարական շենքերը, հետ կկանչի հայտարարությունը։ |

Աբխազիայի նախագահը հրաժարական է տվել