Հայաստանը խաղաղության պայմանագրի մնացած երկու հոդվածների վերաբերյա իր առաջարկներն ուղարկել է Ադրբեջանին. Նիկոլ Փաշինյան

Հայկական կողմը խաղաղության պայմանագրի մնացած երկու հոդվածների վերաբերյա իր առաջարկներն ուղարկել է Ադրբեջանին:

ԱԺ-ում այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խաղաղության պայմանագրի մնացած 2 հոդվածների վերաբերյալ մեր առաջարկները երկուշաբթի օրը փոխանցել ենք Ադրբեջանին»,- ասաց նա։

Նշենք, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի շուրջ «սկսել են ավելի կառուցողական աշխատել»:

Միրզոյանը զգուշավոր լավատեսություն էր հայտնել` «Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են՝ ունենալու վերջնական համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստ»:

Այս թեմայով
am