Մեզ համար ցեղասպանության կանխարգելման խնդիրը մնում է կարևոր հարցերից մեկը. ՀՀ ԱԳ փոխնախարար (

Թուրքիայի հետ վերջին շրջանում շատ ինտենսիվ հանդիպումներ են տեղի ունեցել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:

«Առայժմ, սակայն, արդյունքների մասին խոսել չեմ կարող, բայց, երևի, նկատել եք, որ աննախադեպ ակտիվ էր հանդիպումների ու շփումների առումով»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ որոշվեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱԳՆ-ի համար առաջնահերթություն չէ՝ ԱԳ փոխնախարարը նշեց, որ խոսքը գնում է առաջնահերթությունների մասին, բայց այլ տեսանկյունից իրենք անում են մի շարք քայլեր, օրինակ՝  Ցեղասպանության կանխման առումով։

«Դեկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի գլոբալ ֆորումը, որը բավականին ամբիցիոզ ծրագրով է ու մեզ համար ցեղասպանության կանխարգելման խնդիրը մնում է կարևոր հարցերից մեկը, խոսքը գնում էր առաջնահերթ լինել-չլինելու մասին»,- հավելեց Պարույր Հովհաննիսյանը։

Այս թեմայով
am