Փորձելու ենք ինֆլյուենսերների համար հարմարավետ հարկման համակարգ առաջարկել. Բադասյան

Դրական մթնոլորտում է անցել բլոգերների հետ հանդիպումը: Մենք մեր պլանների մասին խոսեցինք: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

«Խոսեցինք հարկ վճարելու կարևորության մասին: Ինֆլյուենսերները բարձրացրին իրենց գործունեության առանձնահատկությունները, թե իրենք ինչով են զբաղվում, ինչ նպատակ ունեն, դրա որ հատվածն է ձեռնարկատիրական նպատակ, որ հատվածն է առավել ձեռնարկատիրականի հետ կապ չունեցող: Մենք լսեցինք, արձանագրեցինք իրենց մտահոգությունները և փուլ-փուլ փորձելու ենք լուծել և իրենց համար հարմարավետ հարկման համակարգ առաջարկել»,- ասաց նա:

Այս թեմայով
am