Ոչ ոք (այդ թվում` քաղաքական ուժ կամ ուժեր) իրավունք չուներ Գյումրին կանգնեցնելու ճգնաժամի առաջ՝ հանձնելով կամ վերցնելով իշխանությունը․ «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար

Հանուն Գյումրու, հանուն արդարության, հանուն համերաշխության «Աստծո գործերն անքննելի  են»։ Աստվածաշնչյան թևավոր այս արտահայտությունն արտահայտում է կյանքի անկանխատեսելիությունը, ճակատագրի բոլոր շրջադարձերը կանխատեսելու անկարողությունը։ Գյումրու տեղական ինքնակառավարման մարմիններում տեղի ունեցող զարգացումները մի կողմից անկանխատեսելի էին, մյուս կողմից` կանխատեսելի, բայց որքան էլ որ կանխատեսելի լինեին, ոչ ոք, կրկնում եմ`ոչ ոք (այդ թվում` քաղաքական ուժ կամ ուժեր) իրավունք չուներ Գյումրին կանգնեցնելու ճգնաժամի առաջ՝ հանձնելով կամ վերցնելով իշխանությունը (անունը ինչ ուզում եք դրեք)։

 

 Գյումրիում իշխանության տերը ԳՅՈՒՄՐԵՑԻՆ է և լեգիտիմ է այն իշխանությունը, որը ձևավորված է կամ ձևավորվելու է գյումրեցու քվեով։ Գյումրի՛ս, դու հավերժ ես, իսկ մնացածս`անցողիկ։ Ստեղծված իրավիճակում համոզված եմ, որ Գյումրու շահի մասին մտածող ու մտահոգ շատ ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐ կան, ովքեր տեր են կանգնելու Գյումրիին հենց հանուն Գյումրու, հանուն արդարության և հանուն համերաշխության։ 

 

Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյան

Այս թեմայով
am