Ցեղասպանության ճանաչման հարցը մեզ համար առաջնահերթություն չէ. Արարատ Միրզոյան

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում առաջնահերթություն չէ։ Այս մասին ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ 

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում առաջնահերթություն չէ»,- ասաց նա և հավելեց, որ պատմության ողբերգական էջերը պետք է ուսումնասիրեն պատմաբանները։

Նշենք, որ ընդդիմությունը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ստիպում են գործող իշխանությանը հրաժարվել ազգային բոլոր հարցերից, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցից։

Մանրամասները՝ տեսանյութում

Այս թեմայով
am