Իմ ու Փաշինյանի մեջ սեպ մի խրեք, անիմաստ է. Անդրանիկ Քոչարյան

«Ինձնից վտանգ պետք չի զգալ․․․ Ես ասել եմ՝ իմ և Փաշինյանի միջև սեպ մի՛ խրեք, անիմաստ է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության և անվտանգային հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և դիմելով լրագրողներին՝ հավելեց․ «Երեկ էդ ի՞նչ սեպեր էիք առել, ֆռֆռում էիք»։ ՔՊ-ական պատգամավորը շեշտեց, որ սեպ խրողների թիվը գնալով շատանում է։ Հարցին, թե քանի՞ հոգի կա ՔՊ-ից իր և Փաշինյանի միջև սեպ խրող, Քոչարյանը պատասխանեց․ «Ես հիմա չեմ տեսնում»։ |