Վրաստանի ընդդիմությունը հրաժարվել է համագործակցել դատախազության հետ
Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները լրագրողներին հայտնել են, որ հրաժարվում են համագործակցել դատախազության հետ՝ խորհրդարանական ընտրություններում հնարավոր կեղծիքների հետաքննության հետ կապված և պահանջում են, որպեսզի այդ գործով զբաղվի միջազգային հանրությունը:
Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հայտարարել էր, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմումի հիման վրա հետաքննություն է սկսել ընտրություններում հնարավոր կեղծիքների վերաբերյալ։