««Ազատություն»-ը նոր մուտիլովկա չի դրե՞լ»․ Անդրանիկ Քոչարյան

««Ազատություն»-ը նոր մուտիլովկա չի դրե՞լ, ո՞ւր ա «Ազատության» լրագրողը»,- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստից առաջ, լրագրողներին տեսնելով, ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ երեկ «Ազատություն»-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ՔՊ-ականները  մտադիր են  բարձրացնել Անդրանիկ Քոչարյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը։ Սակայն երեկ թե՛ Քոչարյանը, և թե՛ մի շարք ՔՊ-ականներ հերքեցին  լուրը։ ««Ազատություն»-ը խախտել է սկզբունք, եթե նման լուր էր դնում, պետք է հակառակ կողմին լսեցնել տար»,- այսօր ասաց Քոչարյանը։ Դիտարկմանը, թե պետք չէ թիրախավորել լրագրողին, պատասխանեց, որ լավ է անում:

Այս թեմայով
am