Փաշինյանը Բուդապեշտում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 5-րդ գագաթնաժողովին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 7-ին մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին, որն անցկացվելու է Բուդապեշտում։
Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնել է Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։