«Այս պահի դրությամբ ռազմական էսկալացիայի վտանգ չկա»․ Էդվարդ Ասրյան
|
«Այս պահի դրությամբ ռազմական էսկալացիայի վտանգ չկա: Իրադրությունը սահմաններում գնահատվում է հարաբերականորեն կայուն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը՝ ի պատասխան հարցին, թե իշխանության որոշ ներկայացուցիչներ ասում են, որ առաջիկայում Ադրբեջանի կողմից հարձակման վտանգ կա։ «Առաջիկա ասելով ի՞նչ նկատի ուենք. ներկա դրությամբ նման վտանգ չկա»,- ասաց նա։ |