2025 թվականին բյուջեի դեֆիցիտի բարձր մակարդակ ենք ունենալու, պետական պարտքը կաճի ու կկազմի 53.5%։ Բյուջետային քննարկման ժամանակ այս կանխատեսումն արեց ՀՀ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը․ «2025 թվականի նախագծով ծախսերը կլինեն 3 տրիլիոն 482 մլրդ դրամ, եկամուտները՝ 2 տրիլիոն 873 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ 609 մլրդ դրամ»,- ասաց նախարարը՝ հայտնելով նաև, որ ՏԿԵ, Էկոնոմիկայի և Առողջապահության նախարարությունների բյուջեներում նվազում է լինելու։ Հիշեցնենք, որ պաշտպանության ոլորտին հատկացվող ծախսերը կկազմեն 664,7 միլիարդ դրամ, որը 20%-ով կգերազանցի 2024թ․ պետբյուջեով սահմանված պաշտպանությանն ուղղվող ծախսերը։

«Չկա նման բան, ես այդպիսի քննադատություն չեմ լսել»,- այսպես արձագանքեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը քննադատել է նրան՝ իր աշխատանքը խոչընդոտելու համար։

Դիտարկմանը, որ հարցազրույցում Քերոբյանը բացահայտումներ է արել՝ նշելով, որ Տիգրան Խաչատրյանը և Մհեր Գրիգորյանը խոչընդոտել են իր աշխատանքը, փոխվարչապետն արձագանքեց․ «Ասացի՝ չի եղել որևէ նման բան»։

Հարցին, թե ինչ հարաբերություններ է ունեցել Վահան Քերոբյանի հետ, Խաչատրյանը պատասխանեց․ «Նորմալ, աշխատանքային»։

Այս թեմայով
am