«Քննչական մարմինները Հոկտեմբերի 27-ի հետ կապված մի քանի հարց էլ ինձ են ուղղել». Գագիկ Մելքոնյան

«Արդյո՞ք բացահայտված է Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը»,- «Եռաբլուր»-ում դիմելով ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանին՝ հարցրին լրագրողները։ «Բացահայտված են կատարողները, իսկ կազմակերպիչները՝ դեռ ոչ, որի համար նորից սկսվում է գործընթաց։ Տեղյակ եմ, որ գործընթացն արդեն սկսվել է։ Հուսով ենք՝ կբացահայտվեն»,- ասաց նա։ «Վերջերս հանդիպում ունեցա քննչական մարմինների հետ, իրենք կատարում են աշխատանքներ, մի քանի հարց էլ ինձ են ուղղել, պատասխանել եմ։ Հուսով ենք՝ կբացահայտվի»,- հավելեց պատգամավորը։

Հիշեցնենք՝ այսօր Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 25-րդ տարելիցն է։

Այս թեմայով
am