Պետդեպրտամենտը չի մանրամասնում՝ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի վերաբերյալ ինչ առաջարկներ է Բայդենը Քարփենթերի միջոցով փոխանցել Փաշինյանին

«Ազատություն»-ը ԱՄՆ պետքարտուղարությանը գրավոր հարցում է ուղղել՝ հետաքրքրվելով, թե հայկական և ադրբեջանական կողմերին հղած նամակներում ի՞նչ է առաջարկել և ի՞նչ փոխզիջումների մասին է գրել ԱՄՆ նախագահը:

Հիշեցնենք՝ Ջո Բայդենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղած նամակում նշել էր, թե իր վարչակազմը «պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն  հարթել ճանապարհը դեպի խաղաղություն»։

«Ես խնդրել եմ Եվրոպայի գծով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերին տեղեկացնել Ձեզ որոշ քայլերի մասին, որոնք մենք կուզենայինք ձեռնարկել և ստանալ Ձեր կարծիքն Ադրբեջանի հետ քննարկումների վերաբերյալ», -  Փաշինյանին ուղղված նամակում գրել էր Բայդենը:

«Կողմերը նշանակալի առաջընթաց են արձանագրել խաղաղության համաձայնագրի վերջնականացման ուղղությամբ: ԱՄՆ-ը հանձնառու է սատարել այդ գործընթացը կողմերի համար օգտակար ցանկացած ձևով», - հարցման առնչությամբ «Ազատությանը» փոխանցել է Պետդեպարտամենտի խոսնակը՝ հավելելով, որ այս պահին ավելին ասելու ոչինչ չունեն:

 

Այս թեմայով
am