«Պատճառ չեմ տեսնում՝ ինչու պետք է մեր որևէ հարևան չողջունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»․ Ռուբեն Ռուբինյան
|
«Մենք մեր բոլոր հարևաններին և գործընկերներին ներկայացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որում արտացոլված է մեր տեսլականը և պատրաստակամությունը՝ տարածաշրջանում բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահի Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով հարցին, թե Թուրքիայի և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպումների ընթացքում քննարկվե՞լ է արդյոք ապաշրջափակման հարցը, և ի՞նչ դիրքորոշում ունի Թուրքիան այդ հարցի վերաբերյալ: Անդրադառնալով խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին՝ ԱԺ փոխնախագահը նշեց, որ ամեն ինչ պատրաստ է խաղաղության պայմնագրի կնքման համար․ «Եթե Ադրբեջանում լինի այդ քաղաքական կամքը, շատ կարճ ժամկետում կարող է կնքվել այդ պայմանագիրը․․․ Մեզ մոտ այդ կամքը կա, մենք ամեն ինչ անում ենք, որ օր առաջ կնքվի»։ |