Փաշինյանը ժամանել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ գագաթնաժողովին․ մանրամասներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ գագաթնաժողովին, հաղորդում է ТАСС-ի թղթակիցը։
Հիշեցնենք՝ Կազանում այսօր ԲՐԻԿՍ գագաթնաժողովի վերջին օրն է, որ մեկնարկել է հոկտեմբերի 22-ին։
Այսօր, ըստ օրակարգի, տեղի կունենա ԲՐԻԿՍ գագաթնաժողովի առաջին և երկրորդ լիագումար նիստը, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի ասուլիսը: