«Ես պտի հիշեցնեմ` Գառնիկ ջան, դու Կիրանցի թեմա ունես, էս ի՞նչ տրանսֆորմացիա ա». Նիկոլ Փաշինյան
|
«Անընդհատ խոսում եք կոռուպցիայի վերացման մասին, բայց այդ կոռուպցիան ոչ մի տեղ չի անհետանում: Հենց, օրինակ, քաղաքապետարանում տիրող կոռուպցիան նշենք, որ անթաքույց է: Այս ամեն ինչի մեջ դուք ձեր պատասխանատվության բաժինն զգո՞ւմ եք»,- ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը ցինիզմով հեգնեց. «Անկեղծ ասած` զարմանքիս չափ ու սահման չկա: Բա էսքան 5 ամիս ա` խոսեցիք Կիրանցի մասին, Բաղանիսի մասին, սահմանազատման մասին, ուղիղ եթերով, քայլելով` Կիրանցը էս, էն: Հաաա: Ես պտի հիշեցնեմ` Գառնիկ ջան, դու Կիրանցի թեմա ունես, էս ի՞նչ տրանսֆորմացիա ա»: Առավել մանրամասն` տեսանյութում: |