«Այստեղ լոլոներ պետք չի կարդալ»․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Մենք որդեգրել ենք որոշակի ռազմավարություն, և այդ ռազմավարությունը հետևյալն է, որ անվտանգային ոլորտում, ընդհանուր առմամբ, մեր ռազմավարությունների հիմքը պետք է լինի լեգիտիմությունը և մենք հետևում ենք այդ ռազմավարությանը։ Եվ այն, ինչ այսօր ԱԺ-ն վավերացրել է, մենք պետք է ըստ արժանվույն գնահատենք այդ իրադարձությունը, որովհետ դա չափազանց կարևոր է, մենք դրանով արձանագրել ենք ՀՀ լեգիտիմ տարածքների սահմանների, սահմանազատման սկզբունքները, և այդ սկզբունքները պետք է կյանքի կոչվեն»,- այս մասին Աժ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի մտահոգության՝ կապված սահմանազատման կանոնակարգի վավերացման՝ մասնավորապես կանոնակարգի 5-րդ կետի հետ։
«Կանոնակարգում սահմանված է ոչ միայն հատվածական սահմանազատման հնարավորություն, այլև սահմանազատման գործընթացը, ըստ էության, ավարտվում է ամբողջական սահմանազատման գործընթացով։ Ուրիշ կերպ չի էլ կարող լինել․․․ Իսկ այն, ինչ տեղի է ունեցել Կիրանց, Ոսկեպար հատվածում, կան շատ գնահատականներ, իմ գնահատականն այն է, որ դա շատ մեծ հաջողություն է առաջին հերթին անվտանգային ոլորտում․․․ Երեխաները Կիրանց գյուղում դպրոց գնում են հաճույքով, անվտանգության զգացումով, և Կիրանցում դպրոցում վերջին 35 տարում այսքան անվտանգ չի եղել, որքան այսօր և մենք այս խնդրի լուծումն ուզում ենք շարունակել, այս իրադրությունը ուզում ենք ստեղծել ՀՀ բոլոր սահմանամերձ բնակավայրերում»,- նշեց վարչապետը։
Լևոն Քոչարյանն արձագանքեց․ «Կանոնակարգում գրված է, որ սահմանազատումը հատվածային արվում է առանց վերջնականի ու կոնկրետ հողի վրա փոփոխություններն արվում են մինչև վերջնական համաձայնեցումը ․․․ Այստեղ լոլոներ պետք չի կարդալ, խնդրում եմ կոնկրետ»։
Փաշինյանը պատասխանեց․ «Ես հասկանում եմ, որ գուցե «Կիկոսի մահ»-ն այն քիչ գրքերից է, որ դուք կարդացել եք, բայց կանոնակարգում նկարագրած մեխանիզմներն ամենևին էլ այդպիսին չեն, պետք չէ ամեն անգամ Կիկոսի սցենարները․․․ Դա ձեր մեկնաբանությունն է․․․»։

Այս թեմայով
am