Նիկոլ Փաշինյանն աչքալուսանք է տվել թիմակիցներին, թե` Գյումրին այլևս մերն է. Սամվել Բալասանյանը որոշել է քաղաքը զիջել ՔՊ-ին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ օրերս Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական կտա: Փոխքաղաքապետերից մեկը տնային կալանքի տակ է, մյուսը մեկնել է ԱՄՆ եւ, ըստ լուրերի, չի վերադառնալու: Բալասանյանների ընտանիքի դեմ սկսված հետապնդումներն իրենց «արդյունքը» տվել են` Սամվել Բալասանյանը որոշել է քաղաքը զիջել ՔՊ-ին և պահանջում է, որ Սամսոնյանը հրաժարական տա:

Հիշեցնենք, որ ձերբակալվեցին, ապա գրավի դիմաց ազատ արձակվեցին Բալասանյանի որդին, նախկին եւ ներկա փոխքաղաքապետերը: ԱՄՆ-ում բուժվող Սամվել Բալասանյանի նկատմամբ էլ հայտարարվել է հետախուզում: Շաբաթ օրը Գյումրիում Նիկոլ Փաշինյանն աչքալուսանք է տվել թիմակիցներին, թե` Գյումրին այլևս  մերն է»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

Այս թեմայով
am