Չէ, չեմ շփվում, ցավոք սրտի, շատ ցավոք. Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Վանեցյանի հետ շփվելու մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հույս ունի, որ բնակչության գերակշիռ հատվածը, որն այլևս չի հավատում ոչ ընդդիմությանն ու ոչ իշխանությանը, դեռ ժամանակ ունի մտածելու և կողմնորոշվելու։
«1 տարի 8 ամիս ընտրություններին դեռ կա, քարոզարշավ կլինի և ժողովուրդը կկողմոնորշվի»,- հայտարարեց Սիմոնյանը՝ լրագրողների հետ զրույցում։
Նա մտավախություն չունի, որ իրենց թիմը չի հաղթի։
«Կարևորը ոչ ոք այսօր չի ասում, թե ընտրությունները կեղծվելու են»,- ասաց նա լրագրողների հետ զրույցում։
Անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցությանը՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Խի նման բան գոյություն ունի՞։ Հիմա այն Վանեցյանի՞նն է, Սերժ Սարգսյանի՞նն է, թե ումն է»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
ԱԺ նախագահը նաև պատասխանեց հարցին, թե արդյոք շփվո՞ւմ է իր ընկեր Արթուր Վանեցյանի հետ՝ հայտարարելով. «Չէ, չեմ շփվում, ցավոք սրտի, շատ ցավոք»։