Ալեն Սիմոնյանը ՔՊ-ի կրեդոն է հնչեցրել՝ «պատիվ չկա»․ իրենց թիմը պարզապես սարսռում է ՀՀԿ-ի հնչեցրած բովանդակային կարծիքներից․ Հայկ Մամիջանյան

Ալեն Սիմոնյանն իրենց ՔՊ-ի կրեդոն է հնչեցրել՝ «պատիվ չկա»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարությանը, թե «Պատիվ ունեմ»-ը գոյություն չունի։

Մամիջանյանը նկատեց, որ ՔՊ-ն, իր գործունեության հենց սկզբից փորձել է նմանվել ՀՀԿ-ին։

«Միայն դպրոց ստեղծելով ու դրա նման այլ բաներով հնարավոր չէ նմանվել ՀՀԿ-ին, ում հնչեցրած բովանդակային կարծիքներից իրենց թիմը պարզապես սարսռում է»,- ասաց Մամիջանյանը՝ հավելելով, որ ներողամտաբար կվերաբերվի Ալեն Սիմոնյանի հայտարարությանը:

Նա նաև հիշեցրեց, որ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի մանդատը վայր դնելուց հետո, «Պատիվ ունեմ» խմբակցության քաղաքական պատասխանատվությունը կրում է ՀՀԿ-ն։

Այս թեմայով
am