«Քաղաքականապես հասուն չի, ժողովուրդ»․ ընդամենը երեկ քաղաքականության մեջ հայտնված Կոնջորյանը փորձառու ընդդիմությանը փորձում է դասեր տալ

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը չի հասկանում, թե ինչպես է խորհրդարանական ընդդիմությունը միաժամանակ մասնակցում և չի մասնակցում սահմանազատման կանոնակարգի քվեարկությանը։

Ընդամենը երեկ քաղաքականության մեջ հայտնված Կոնջորյանի կարծիքով` ընդդիմության քայլը «քաղաքականապես հասուն չի»։

«Ժողովո՛ւրդ, դպրոցական չենք, դուք ասում եք՝ մենք չենք մասնակցելու, որ չլեգիտիմացնենք, բայց մասնակցում եք։ Կներեք, դուք 8-ի «Բ»-ն եք, 8-ի «Գ»-ն եք, թե՞ խորհրդարանական խմբակցություն եք։ «Մենք չենք մասնակցելու», բայց երեկ քննարկմանը մասնակցել եք»,- ասաց նա։

Պատգամավորը պնդեց, թե ՀՅԴ-ի հայտարարությունը՝ չեն մասնակցում քննարկմանը, քանի որ չի բխում պետության շահերից, ներկայացնում է կուսակցության դիրքորոշումը, որ ՀՀ-ն սահմանազատված սահման չունենա։

Այս թեմայով
am