«Ես ինձ ամբողջապես պատկերացնում եմ այդ պաշտոնում»․ Արմեն Խաչատրյան

«Արդարադատության նախարարի իմ թեկնածության առաջադրումը եղել է սկզբից մեր պատգամավորներից, այնուհետև կուսակցական տարածքային խորհուրդներից։ Ես արդեն համաձայնությունս տվել եմ և իմ շանսերը գնահատում եմ 50-50։ Ես ինձ ամբողջապես պատկերացնում եմ այդ պաշտոնում»,-«Իրականում»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Նա նշեց, որ բազմաթիվ խնդիրներ կան արդարադատության ոլորտում, և ինքը պատրաստ է կրել այդ բեռը իր վրա․ «Արդարադատության համակարգում բազմաթիվ խնդիրներ կան։ Արդարադատության նախարարությունը բաղկացած է մի շարք ստորաբաժանումներից, որոնք բազմաբնույթ գործառույթներ են անում։ Իհարկե հեշտ չի լինելու, այդ ոլորտում շատ մեծ աշխատանք իրականացնելու կարիք կա։ Ես պատրաստ եմ այդ բեռը կրել»։

Այս թեմայով
am