Ստամբուլում կայացել է ՀՀ և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ստամբուլում կայացել է ՀՀ և Իրանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Աբբաս Արաղչիի հանդիպումը։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը:
Հիշեցնենք, որ Ստամբուլում այսօր կայացել է Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի երրորդ հանդիպումը՝ Հայաստանի, Ադրբեջանի, ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների մասնակցությամբ։