Ստամբուլում մեկնարկել է «3+3» ձևաչափով հանդիպումը
|
Ստամբուլում մեկնարկել է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպումը՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ։ Հանդիպմանը մասնակցում են նաև Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները։
Թուրքական կողմն ավելի վաղ մանրամասներ էր հայտնել հանդիպման օրակարգի վերաբերյալ։ РИА Новости-իի հաղորդմամբ այսօր նախատեսված է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հետ՝ ՀՀ ժամանակով ժամը 17:00-ին, Ստամբուլի Դոլմաբահչեի նախագահական նստավայրում։ Այն փակ է լինելու լրատվամիջոցների համար։
|