Ինչքան էլ աբսուրդային է՝ Հայաստանն ունի իշխանություն, որից պետք է պաշտպանել Հայաստանը. Բեքարյան

«Մենք հասել ենք այն վիճակին, որ անգամ կարիքը կա սեփական  երկրի գոյության փաստաթուղթը՝ Սահմանադրությունն ու Անկախության հռչակագիրը,  պաշտպանելու»։ ԱԺ-ում ընթացող խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ  Կարեն Բեքարյանը։

Շարունակելով խոսքը՝ նա նշեց. «Ինչքան էլ աբսուրդային հնչի՝ Հայաստանն ունի իշխանություն, որից պետք է պաշտպանել Հայաստանը՝ նրա սահմանադրական կարգով, Սահմանադրությամբ, Անկախության հռչակագրով, գոյության իրավունքով։ Այսօր Հայաստանն ունի պաշտպանվելու կարիք սեփական իշխանությունից, նաև հանուն խաղաղության՝ արժանապատիվ, կայուն, երկարաժամկետ խաղաղության, հակառակ պարագայում՝ ինչ է տեղի ունենում. վերջին տարիները, այս բոլոր ասվածների ապացույցը, օրինակ առ օրինակ իրենց մեջ պարունակում են»։

Այս թեմայով
am