Գրիգորյանը և Դաշնային ոստիկանության նախագահը կարևորել են ԵՄ առաքելության գործունեությունը ՀՀ-ում
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Դաշնային ոստիկանության նախագահ Դիտեր Ռոմանի հետ: Այս մասին հայտնում են ԱԽՔ գրասենյակից։
Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում, ինչի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել ու առանձնակի գնահատել է գերմանական կողմի ներդրումն առաքելության գործունեության շրջանակներում:
Կողմերը քննարկել են անվտանգության ոլորտում Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության հնարավորությունները: