«Աղազարյանը մեզ էլ առավոտից իրիկուն անհարմար վիճակի մեջ է դնում. դանակն առնենք, հետևից ընկնե՞նք». Անդրանիկ Քոչարյան
|
Նման կառույցի ղեկավարները, հատկապես ուժայինները պետք է բարեվարքություն դրսևորեն. այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ Պաշտպանության և անվտանգային հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի պահվածքը դատապարտելի՞ է համարում՝ կապված պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ երեկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի հետ: |