Շոուի մի մաս է. Լևոն Քոչարյան՝ «մարտի 1»-ի գործի վերաբացման մասին

«Գործը մակագրվել է մի դատավորի, ով եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավորի թեկնածու։ Նման մարդուց արդարադատություն ակնկալելն անմտություն է»։ Այս մասին «մարտի 1»-ի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։

Հարցին, թե մտավախություն չունի, որ իր հորը՝ Ռոբերտ Քոչարյանին կրկին կկալանավորեն, Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Իրավական առումով, թվում է, թե նման հնարավորություն չեն կարող ունենալ, բայց մենք վերջին 6 տարիներին այնքան բան տեսանք, որ այս իրավական ամենաթողության շրջանում ինչ ուզեն, կարող են անել։

Շատ բան ենք տեսել, չենք կարող բացառել»։

Հարցին, թե ինչո՞ւ են դարձյալ «մարտի 1-ի» քրեկան գործը վերաբացել, երբ վաղեմության ժամկետն արդեն անցել է,  Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Հայրս մեկուկես տարի նստել է մի հոդվածով, որը, փաստորեն, հակասահմանադրական էր, այնպես որ, իրենք պարտավոր էին ներողություն խնդրել։ Իրենք ամեն գնով այսքան ապօրինությունների գնում են, որ ներողություն չխնդրեն, երկրորդ՝ ավելորդ քաշքշուկ ստեղծեն թե մեզ համար, թե նորից խոսելու առիթ ստեղծեն։ Ու սա անում են մարդիկ, որոնց պատճառով հայրենիքի մեծ է կորել, հազարավոր մարդիկ են զոհվել։ Բայց փորձում են 16 տարվա դեպքերը, որոնց առանցքային դերակատարներ էին հենց իրենք, ակտիվ պահել։ Շոուի մի մաս է»։

Այս թեմայով
am