Ուսուցիչներն ատեստավորում կանցնեն էլեկտրոնային տարբերակով. Նիկոլ Փաշինյանը կատակեց` 3-րդ հարցի ճիշտ պատասխանը միշտ չէ, որ 4-րդն է (Տեսանյութ)
Հայաստանում առաջին անգամ կիրականացվի էլեկտրոնային տարբերակով ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթաց, որը կմեկնարկի նոյեմբերի 9-ից:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով` կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար արդեն իսկ դիմել են չաշխատող, սակայն մասնագիտություն ունեցող 6000 ուսուցիչ։
Նախարարն ասաց, որ ոչ մի ուսուցչի մոտ թեստը չի կրկնվում, օրինակ` 3-րդ հարցի պատասխանը մեկի մոտ 1-ինն է, մյուսի մոտ՝ այլ է, որովհետև հարցերը տարբեր են:
«Հա՜, շրջիկ լուրեր կան, չէ՞, որ 3-րդ հարցի պատասխանը 4-րդ տարբերակն է, այսինքն` հիմա 3-րդ հարցի ճիշտ պատասխանը միշտ չէ, որ 4-րդ տարբերակն է, կարա այլ լինի»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: