Ես սպասում եմ Ձեզ Կազանում BRICS-ի գագաթնաժողովին․ Պուտինը՝ Փաշինյանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սպասում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Կազանում BRICS-ի գագաթնաժողովին, որը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը։ Այս մասին ՌԴ ղեկավարը հայտարարել է Հայաստանի կառավարության ղեկավարի հետ հանդիպմանը։

«Նիկոլ Վովաևիչ, ես սպասում եմ Ձեզ Կազանում BRICS-ի գագաթնաժողովին, հուսով եմ, որ դա կլինի և՛ օգտակար, և՛ հետաքրքիր»,- ասել է Պուտինը:

«Շատ շնորհակալ եմ»,- նշել է Փաշինյանը։

Պուտինը հավելել է, որ BRICS-ի գագաթնաժողովում «շատ շփումներ» են սպասվում։

«Մենք երկկողմ հանդիպում կանցկացնենք, և հնարավորություն կընձեռվի զրուցելու մի քանի տասնյակ երկրների բազմաթիվ գործընկերների հետ, ովքեր նախատեսում են մասնակցել այդ աշխատանքին»,- հայտարարել է ՌԴ նախագահը։

Այս թեմայով
am