Պուտինը, Ալիևը և Փաշինյանը դեռ չեն նախատեսում եռակողմ հանդիպում անցկացնել
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը դեռ չեն նախատեսում եռակողմ հանդիպում անցկացնել Բաքվի և Երևանի միջև հակամարտությունը լուծելու համար, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ոչ, մենք չենք պայմանավորվել եռակողմ հանդիպման մասին»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։ «Նման գաղափար կար, բայց ինչ-որ մեկը չաջակցեց դրան»։
Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանը դեմ չի եղել այս ձևաչափին։