«Նեղ շրջապատում ասում էի՝ պարտվում ենք, մինչդեռ, ասում էին՝ հաղթում ենք, հաղթելու ենք». Էդմոն Մարուքյանը ներկայացրել է` ինչ էր կատարվում 4 տարի առաջ այս օրերին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը մանրամասներ է ներկայացրել, թե ինչ էր կատարվում ուղիղ 4 տարի առաջ այս օրերին։

Նա հիշեցրել է, որ հենց այս օրը Շուշիի մշակույթի տունը ռմբակոծվեց, տասնյակ ոստիկաններ զոհվեցին:

«Արտակարգ դրություն էր, պետական քարոզչությունից այլ բան մենք չէինք կարող ասել, օրինակ` պարտվում ենք կամ խայտառակ վիճակ է»,- նշել է նա:

Երբ Արցախից վերադառնում են Երևան, Մարուքյանը նեղ շրջապատում ասում է՝ «պարտվում ենք», մինչդեռ, Երևանում մեծ ոգևորություն էր, ասում էին՝ «հաղթում ենք, հաղթելու ենք»։

Նրա խոսքով` ժողովուրդը սուտ է ուզում լսել, ուզում է, որ իրեն խաբեն:

Այս թեմայով
am