Ներքնակի տակից տարել են 55 000 դոլար․ կազմակերպիչը և օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է

Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբ մեկնեց դեպքի վայր:

Նախորդ երեկոյից մինչ առավոտ տանը մարդ չէր եղել, այդ ընթացքում էլ կոտրել էին եվրոպատուհանի ապակին և երկրորդ հարկի ննջարանից` ներքնակի տակից, տարել էին 55 հազար դոլար:

Այս թեմայով
am